24 հուլիսի 2023 - 17:45 AMT
Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Աբդոլլահիանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում է։ Նրան ողջունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Կայացել է երկու նախարարի առանձնազրույցը և հանդիպում պատվիրակությունների ընդլյանված կազմով։

Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հուլիսի 25-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և եռակողմ հանդիպում Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։