Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Բանկը և Ասոցիացիան կգործակցեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ոլորտային իրազեկվածության ապահովման, զարգացման, մրցունակության բարձրացման և շահերի պաշտպանության շուրջ։
Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամներին կտրամադրվեն Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի փորձագետ հաշվապահների և աուդիտորների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի վերաբերյալ փաթեթները, որոնք կնպաստեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ավելի արդյունավետ բիզնես վարելու գործընթացին։
Գործակցության շրջանակում նաև կհավաքագրվեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների պրակտիկայում ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, որոնք բարելավվող առաջարկների ձևաչափով կներկայացվեն վարչարարություն իրականացնող պետական մարմիններ:
Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շահառուների համար կկազմակերպեն նաև աշխատանքային հանդիպումներ՝ ոլորտին առնչվող խնդիրների վերհանման և դրանց լուծումներ գտնելու նպատակով։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։«Ակբա Բիզնես Փարթնր»ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբըհարթակ է, որըհնարավորություն է ընձեռում ՓՄՁղեկավարներինհաստատել նոր գործարար կապեր,մասնակցել թեմատիկ միջոցառումների,լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաևօգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբընոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։