31 օգոստոսի 2023 - 19:03 AMT
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տվել առևանգված ուսանողների մասին տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքում՝ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս, Արցախի 3 բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից։ Նրանք ուսանողներ են և մեկնում էին ՀՀ ուսումը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր «դրոշն անարգելու մեջ» և 10 օլրվա վարչական կալանքի կենթարկի նրանց։ «Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- ասվում է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։