1 սեպտեմբերի 2023 - 10:49 AMT
Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն՝ հաջակցություն Արցախի

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն՝ հաջակցություն Արցախի։ Այդ մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ»,- գրել է նա։

Սեպտեմբերի 2–ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, մեծ հանրահավաք է նախատեսված նաև Երևանի Ազատության հրապարակում, որին մասնակցելու կոչով բոլորին դիմել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Հանրահավաքին իրենց մասնակցության մասին են հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։