1 սեպտեմբերի 2023 - 13:43 AMT
Փաշինյանի այցից առաջ ստուգել են նաև դպրոցականների պայուսակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել էր Մուրացանի անվան թիվ 18 դպրոց։ Նրա այցին ընդառաջ դպրոցում և դրա հարակից տարածքում անվտանգային խստացված միջոցառումներ էին։

Վարչապետի անվտանգության աշխատակիցները ստուգել են անգամ դպրոցականնների պայուսակները, իսկ ավտոշարասյունը կայանել հենց կանգառում՝ ավելի քան կես ժամ թույլ չտալով, որ հանրային տրանսպորտը կարողանա կանգառ իրականացնել, հայտնում է Factor.am-ը։