6 սեպտեմբերի 2023 - 10:38 AMT
ՊՆ–ն հերքում է` ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։