11 սեպտեմբերի 2023 - 10:27 AMT
Միշելն Էրդողանի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը G20 գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբոլոգում։

«G20-ի շրջանակում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ենք ԵՄ–Թուրքիա հարաբերութունների ամբողջ շրջանակը, հացահատիկի սևծովյան նախաձեռնությունը, տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե «սխալ է համարում» Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում և մտադիր է այդ հարցի շուրջ հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։