11 սեպտեմբերի 2023 - 15:22 AMT
Երևանում երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը

Երևանում սեպտեմբերի 12–ին երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնել է, որ ներմուծվելու է 250 այդպիսի ավտոբուս, գրում է Aysor.am-ը։

«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանապորտ ներմուծել» , - հայտարարել է Տիգրան Ավինյանը։