11 սեպտեմբերի 2023 - 16:49 AMT
Ժիրայր Սեֆիլյանին կանչել են ԱԱԾ

Սեպտեմբերի 11-ին Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որպես վկա հարցաքննության է ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Հարցաքննության առիթը եղել է Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին, հայտնում է Ազգային-Ժողովրդավարական բևեռը։