11 սեպտեմբերի 2023 - 17:53 AMT
Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Քարդաշյանի կոչին․ Սա լուրջ խնդիր է

Հայտնի հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Քիմ Քարդաշյանի կոչին՝ կանգնեցնելու Արցախում հայոց երկրորդ ցեղասպանությունը, և կիսվել նրա հոդվածով։ Ռուֆալոն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սա լուրջ խնդիր է, որին լրատվամիջոցները չեն անդրադառնում», – գրել է Ռուֆալոն:

Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը Rolling Stone պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին: