12 սեպտեմբերի 2023 - 18:47 AMT
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.5 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%։ Որոշումն ընդունվել է ԿԲ խորհրդի այսօրվա նիստում։

ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 11.25% է, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25%:

Օգոստոսի 1–ին Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0,25 տոկոսային կետով նվազեցրել էր` սահմանելով 10.25։