14 սեպտեմբերի 2023 - 10:55 AMT
Ադրբեջանական ԶՈւ–ն խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը նաև Ճանկաթաղի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։