19 սեպտեմբերի 2023 - 23:54 AMT
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ

ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։ Հնչել է երեք պայթյուն, որի արդյունքում կառավարության շենքի շրջակայքը ծխապատվել է, հայտնում է Sputnik Արմենիան։

Ոստիկանության այս գործողությանը նախորդել էր իրավապահների և քաղաքացիների միջև քաշքշուկը։

Քաղաքացիների շրջանում խուճապ է սկսվել, սակայն նրանք շարունակում են մնալ ՀՀ կառավարության շենքի մոտ Այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ են նաև ՀՀ ՆԳՆ հատուկջոկատայինները։

Մարդիկ հավաքվել են կառավարության շենքի մոտ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին տեղեկություններից հետո։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց խոսքով` միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Արցախն ու Հայաստանը։