23 սեպտեմբերի 2023 - 14:04 AMT
Շտաբ․ Ստեփանակերտի մատույցներում ադրբեջանցիներ չկան, Կրկժանում խաղաղապահներն են

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

«Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին: Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի նախկին պետնախարար, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանԱրտակ ԲեգլարյանըX-ի իր միկրոբոլոգում ավելի վաղհայտնել էր, որԱդրբեջանի զինուժնընդհուպ մոտեցել էՍտեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել Կրկժանի առաջին տները։ Նա նաև կիսվել էր մեկ այլ օգտատերի տեսանյութով։