25 սեպտեմբերի 2023 - 11:51 AMT
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել ու ասել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել է8 հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։