ԼՂ-ում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այնտեղից նրանք կտեղափոխվեն Երևանի բժշկական կենտրոններ:
Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։