13 հոկտեմբերի 2023 - 17:16 AMT
ՌԴ Պետդուման կվավերացնի դեպի ՀՀ նավթամթերքի մատակարարումն ընդլայնող արձանագրությունը

ՌԴ կառավարությունը Պետդումային վավերացմանն է ներկայացրել ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում գործակցության մասին համաձայնագրում փոփոխությունների վերաբերյալ արձանագրությունը:

Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, գրում է ՏԱՍՍ–ը։

Արձանագրությունը նախատեսում է նավթային գուդրոնի մատակարարումները նավթային բիտումով փոխարինելու հնարավորություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման

Փաստաթուղթը կողմերը ստորագրել են Մոսկվայում 2023 թվականի հունիսին։