Ճամփորդությունների պլանավորման One Two Trip ծառայությունը ներկայացրել է Ամանորյա տոներին ամենամատչելի ավիատոմսերը։ Ըստ ուսումնասիրության, Երևանը Մոսկվայից թռիչքների ամենաբյուջետային ուղղությունների թվում է, հայտնում է «Իզվեստիան»։
Ծառայության փորձագետները համեմատել են տոմսերի գները դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ի միջակայքի համար։
Մոսկվայից արտասահման մատչելի ավիատոմսեր կարելի է գնել դեպի Մինսկ, Աստանա, Բիշքեկ, Երևան և Ալմաթի։
Մատչելի են համարվել նաև ավիատոմսերը Սոչիից Գյումրի և Երևան, Եկատերինբուրգից Երևան։