23 հոկտեմբերի 2023 - 16:03 AMT
Իրանը ՀՀ հետ առևտրային գործառնությունները կիրականացնի ազգային արժույթով

Առաջիկայում Իրանը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնությունները կիրականացնի ազգային արժույթով, իսկ մաքսային սահմանները բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։ Այդ մասին հայտարարել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրքազեմին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտնել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև 2024 թվականի մարտը հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրքազեմին: