23 հոկտեմբերի 2023 - 18:36 AMT
Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային համաժողովին։ Այդ մասին ասվում է միջոցառման կայքում։

Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանի վարչապետը Ալի Ասադովը։

Համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։

Բացման արարողության ընթացքում նախատեսվում է ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ասադովի ելույթը։