25 հոկտեմբերի 2023 - 11:25 AMT
ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. Նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել։

«2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված մոտ 1 ժամ տևողությամբ հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: