25 հոկտեմբերի 2023 - 17:15 AMT
ԵՄ առաքելությունը 1000-րդ պարեկությունն է իրականացրել դեպի սահմանամերձ շրջաններ

Հոկտեմբերի 25–ին Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) 1000-րդ պարեկությունն է իրականացրել դեպի սահմանամերձ շրջաններ՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի իր միկրոբլոգում:

«Մենք պարեկություն ենք իրականացնում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի օպերատիվ հենակետերից։ Ամեն շաբաթ մեր դիտորդները անցնում են մոտ 3800 կմ՝ օրական իրականացնելով 7 պարեկություն»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի 2 տարվա մանդատ: Այն մեկնարկել է 2023–ի փետրվարի 20–ին։