20 հունիսի 2002 - 20:36 AMT
ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻՆ ՇՔԱՆՇԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ` ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, նախկին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին շքանշան է հանձնվել` Սպիտակի երկրաշարժի հետեւանքների լիկվիդացման գործում ունեցած ականավոր ծառայությունների համար: Շքանշանի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստի ընթացքում: Ն.Ռիժկովը իր պատասխան խոսքում նշել է, որ «Հայաստանի հետ նրան կապում է երկար տարիների բարեկամությունը, որն առաջացել է ամենադժվարին ժամանակներում եւ այդ պատճառով էլ շատ ամուր է»: «Ես հիանում եմ հայ ժողովրդով, որը այսօր էլ շարունակում է ստեղծել ճարտարապետության գլուխ-գործոցներ»,- ասել է ռուսաստանյան պատգամավորը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: