Ըստ World Economic Magazine հանրահայտ ամսագրի՝ EasyPay-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆինանսական ընկերությունը երկու անվանակարգում՝ «Լավագույն ծառայություններ մատուցողը պետական հատվածին Հայաստանում 2023 թ․» և «Լավագույն ավտոֆինանսական ընկերությունը Հայաստանում 2023 թ․»։
World Economic Magazine-ն ԱՄՆ-ում գործող հրատարակչություն է, որի նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը՝ տրամադրելով ֆինանսական նորություններ, համապարփակ ուսումնասիրություններ ու լավագույն փորձ իր համաշխարհային լսարանին։
«EasyPay-ը ուրախ է արժանանալ այս կոչումներին և կշարունակի իր առաքելությունը՝ հաճախորդներին ու գործընկերներին գոհացնող ծառայություններ մատուցելու հարցում»,–ասվում է հաղորդագրության մեջ։