11 նոյեմբերի 2023 - 18:04 AMT
Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին կմասնակցի 50 երկրի 300 պատվիրակ

Նոյեմբերի 18-20-ը Երևանում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է:

«Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակը՝ Հայաստան կժամանի մոտ 50 երկրի 300 պատվիրակ», hայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Հայաստանի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը նախատեսված էր անցկացնել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, սակայն 2023–ի փետրվարին այդ երկրի կառավարությունը հրաժարվեց նստաշրջանի անցկացումից «քաղաքական պատճառներով»։