11 նոյեմբերի 2023 - 18:08 AMT
Գրիգորյանը Բրյուսելում տարածաշրջանային անվտանգային իրավիճակը քննարկել է Ֆրիսի և Զայբերտի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ, հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Բրյուսելում Գրիգորյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ՝ քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերը նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ բազմոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին: