Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումն այլևս չի վերահսկում Գազայի հատվածը։
«ՀԱՄԱՍ–ը կորցրել է վերահսկողությունը Գազայում։ Նրանք փախչում են դեպի Գազայի հարավ։ Խաղաղ բնակչությունը թալանաում է ՀԱՄԱՍ–ի բազաները։ Նրանք այլևս չեն հավատում իշխանություններին»,–ասել է Գալանատն իր ուղերձում, գրում է BBC-ն։
Նա ասել է, որ ՀԱՄԱՍ–ի կողմնակիցները պետք է հանձնվեն առանց որևէ նախապայմանի։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, խոսելով Իսրայելի հետպատերազմյան պլանների մասին, բացառել է Գազայի հատվածում վերահսկողությունը Պաղեստինի ինքնավարությանը փոխանցելը, քանի որ նախկինում այն չի կարողացել «ապառազմականացնել և ապածայրահեղականացնել» Գազան։ Այդ մասին նա ասել է CNN–ին տված հարցազրույցում։
Նա նաև ասել է, որ Իսրայելի նպատակն է ՀԱՄԱՍ–ի ոչնչացումը։
Նեթանյահուն ասել է, որ Գազան պետք է ապառազմականացվի և նորից կառուցվի։
ՀԱՄԱՍ–ն իշխանության է եկել Գազայում 2007–ին ըն տրությունների արդյունքում, այնուհետև բռնի դուրս է մղել քաղաքական ընդդիմադիրներին։ Այդ ժամանակից ի վեր այդ խմբավորման գրոհայինները մի քանի անգամ պատերազմել են Իսրայելի դեմ։
Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։