17 նոյեմբերի 2023 - 10:52 AMT
ԵՊՀ–ում պայթյուն է եղել․ Նախնական տվյալով՝ կա 1 զոհ

ԵՊՀ-ի շենքում տեղի է ունեցել պայթյուն։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարները։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալով կա մահվան դեպք, նաև 3 տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ըստ ԵՊՀ ռեկտորի օգնականի՝ նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։