Կրեմլում դեռ չգիտեն կմասնակցի արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ տարեվերջյան նիստերին, որոնք անցկացվելու են Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ բոլորն են հրավիրված, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դեռ չգիտենք, բոլորն են հրավիրված․․․Հայկական կողմը հիանալի գիտի, որ բոլորն են հրավիրված»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։