18 նոյեմբերի 2023 - 16:43 AMT
Հրապարակվել է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը։

Ցուցակում ընդգրկվել են՝ Օգնեն Չանչարևիչը, Անդրե Չալըշըրը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Էդուարդ Սպերցյանը, Արթուր Սերոբյանը, Լուկաս Զելարայանը, Արթուր Միրանյանը, Ստանիսլավ Բուչնևը, Կամո Հովհաննիսյանը, Էրիկ Փիլոյանը, Ժիրայր Մարգարյանը, Արսեն Բեգլարյանը, Հրանտ Լեոն Ռանոսը, Հովհաննես Հարությունյանը, Վբեյմար Անգուլոն, Արտակ Դաշյանը, Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Վահան Բիչախչյանը։

ՈւԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18–ին ժամը 18։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։