Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այցով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։
Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
Եվրոպայի հարցերով նախարարը ժամանել է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։ Այդ մասին ասվում է ՄԹ դեսպանության հաղորդագրության մեջ։
Դոքերտին կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան։ Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։