ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունից հրաժարվելու հարց չկա։
«Նման հարց չի քննարկվել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
ԱԺ փոխնախագահը նշել է, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։
«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը», - նշել է Արշակյանը։
Նոյեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։