2 մայիսի 2009 - 19:25 AMT
Արդյո՞ք Արամայիս Գրիգորյանը կլքի ՀՅԴ շարքերը պորտֆելի պատճառով
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին նախընտրական քարոզարշավի համար պատասխանատու ՀՅ «Դաշնակցության» Բարձրագույն Մարմնի անդամ Արտաշես Շահբազյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ «Դաշնակցություն» կուսակցությունից գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է պահպանել նախարարի պորտֆելը:

«Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Գրիգորյանը:

ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունն ապրիլի 27-ին պաշտոնապես հրաժարվեց հետագայում կոալիցիային մասնակցելուց: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: Կուսակցությանն էին պատկանում նախարարների պորտֆելները` աշխատանքի եւ սոցիալական հարցերի` Արսեն Համբարձումյան, կրթության եւ գիտության` Սպարտակ Սեյրանյան, գյուղատնտեսության` Արամայիս Գրիգորյան: