24 նոյեմբերի 2023 - 10:41 AMT
ՀՀ ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։