24 նոյեմբերի 2023 - 11:28 AMT
Գորիսի ժայռերը երեկոյան ժամերին կլուսավորվեն

Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա՝ կլուսավորվեն ժայռերը, հայտնում է համայնքապետարանը։

Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքներն ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները:

Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:

Ծրագիրը Գորիսի գրավչությունն էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։

Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: