24 նոյեմբերի 2023 - 12:03 AMT
Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացու խաչմերուկ հատվածի երթևեկությունը կդադարեցվի

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 22:00-ից, մինչև նոյեմբերի 25-ի՝ ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացու խաչմերուկ հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Դա պայմանավորված է Ամանորյա ձևավորման աշխատանքներով։