24 նոյեմբերի 2023 - 16:45 AMT
Վարչապետ․ Տարբերակներից մեկն է, որ ՌԴ–ն ՀՀ պարտքը նվազեցնի զենքի համար վճարված գումարի չափով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով վճարված գումարի դիմաց ռուսական զենքը չստանալու փաստին, նշել է, որ քննարկվում է, թե ինչ մեխանիզմով կարելի է լուծել հարցը։

Նա նշել է, որ տարբերակներից մեկն այն է, որ ՌԴ–ն Հայաստանի պարտքը նվազեցնի զենքի համար վճարված գումարի չափով։

«Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարի չափով Հայաստանի պարտքից նվազեցումը։ Գիտեք, որ ՌԴ-ն նույնպես սպառազինությունների կարիք ունի։ Մենք աշխատանքային ենք տրամադրված»,–ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ քննարկումները կբերեն արդյունքների։

Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված զենք և ռազմատեխնիկա չի մատակարարել, սակայան, դրա գումարը փոխանցվել է ռուսական կողմին: Գումարը պաշտոնապես չի հրապարակվել։ Տարբեր տվյալներով խոսքը 200-250 մլն դոլարի մասին է։