25 նոյեմբերի 2023 - 10:23 AMT
ՊՆ խոսնակ. ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել

Նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,-նշել է նա։

Սյունիքի մարզում զինծառառայողներ տեղեփոխող «Կամազի» կողաշրջման դեպքի առնչությամբ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Panorama.am-ը։

ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածը վերաբերում է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելուն։

Ավելի վաղ 15 զինծառայողների տեղափոխող «Կամազ»-ը Սյունիքում կողաշրջվել է։ Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ, հայտնել էր Shamshyan.com-ը։