25 նոյեմբերի 2023 - 12:10 AMT
Քերոբյանն Մալթայի զբոսաշրջության նախարարի հետ քննարկել է գործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Իտալիայում հանդիպել է Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Վահան Քերոբյանն Իտալիա է մեկնել՝ Բավենո քաղաքում Forum Internazionale Del Turismo 2023՝ Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։