25 նոյեմբերի 2023 - 16:48 AMT
Երևանի կենդանաբանական այգում 350 ծառ են տնկել

Երևանի կենդանաբանական այգու տարածքը համալրվել է 350 ծառով։ Ծառատունկն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը «Հայաստանի ծառատունկ ծրագրի» հետ։

Ընտրվել են տարածքին հատուկ մոտ 8 տեսակի ծառ ու թուփ:

Կանաչապատման աշխատանքներին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը:

Ավելի բարեկարգ այգի ունենալու գործում իրենց ներդրումն են ունեցել նաև դպրոցականները։ Երեխաները վստահ են՝ բոլորը պետք է իրենց լուման ներդնեն ավելի կանաչ Երևան ունենալու գործում։ Էկո ակումբի սաներն էլ իրենց հերթին ներկայացրել են թափոնների տեսակավորման և առանց պլաստիկի բնության կարևորությունը: