ՀՀ բանկերում նոյեմբերի 27–ին՝ ժամը 16։10-ի դրությամբ, Rate.am-ի տվյալներով, դոլարի առքի նվազագույն գինը 397 դրամ է, վաճառքինը՝ 405 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 401 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 408 դրամ: Նոյեմբերի 25–ի համեմատ տատանում չի գրանցվել։
Մեկ եվրոն գնվում է 430 դրամ նվազագույն և 438 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 442 դրամ նվազագույն և 451 դրամ առավելագույն փոխարժեքով: Եվրոն նոյեմբերի 25–ի համեմատ արժևորվել է +0.27 կետով։
Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.22 դրամ նվազագույն և 4.51 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.62 դրամ նվազագույն և 4.79 դրամ առավելագույն փոխարժեքով։