28 նոյեմբերի 2023 - 16:03 AMT
ԿԽՄԿ–ն այցելել է Ադրբեջանում գերեվարված հայերին, այդ թվում՝ ԱՀ նախկին ու ներկա ղեկավարներին

Նոյեմբեր ամսին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնել են հայտնեցին ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այո, տեսակցել ենք նոյեմբերին բոլոր հաստատված հայերին` ձերբակալված Ադրբեջանում»,- ասել են ներկայացուցչությունից։

Նշվել է, որ տեսակցությունն անցել է ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ առանձնազրույցների տեսքով, յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել փոխանակելու ընտանեկան լուրեր։