Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:
Գրիգորյանն ԱՄՆ էր այցելել նաև հուլիսին։
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։