8 դեկտեմբերի 2023 - 11:23 AMT
Թուրքիայի ԱԳՆ․ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի

Թուրքիայի ԱԳՆ–ն դեկտեմբերի 8-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների փոխանակման և հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով դրա կապակցությամբ։

Նշվում է՝ Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի, հայտնում է Ermenihaber-ը։

«Գոհունակություն ենք տածում Ադրբեջանի նախագահական վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված համատեղ հայտարարությամբ հաղորդված, երկու երկրների միջև վստահությունը մեծացնող որոշ կոնկրետ քայլերի իրականացման որոշման կապակցությամբ, աջակցում ենք հավելյալ վստահությունը մեծացնող քայլերի յուրացման հարցում բանակցությունների/հանդիպումների շարունակման որոշմանը։

Ցանկանում ենք, որ պահ առաջ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հանդիսանալու է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման համար կարևորագույն զարգացումներից մեկը»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։

Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։