Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շիրակում և Գեղարքունիքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան։
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +9․․․+10 աստիճան։