Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում: Այդ մասին նա գրել է «Ինստագրամում»։
«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարևոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արաս»,–գրել է Մինասյանը:
Օզբիլիսից բացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է նաև գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
Օզբիլիսն ասուլիսի ընթացքում ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, որը ծրագրի կվերածվի՝ իր՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընրվելու դեպքում։
Ընթերցեք նաև․ Օզբիլիս․ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց շատ մեծ են շանսերս՝ զգում եմ, որ ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ