«Թել-Սել» ընկերությունը շարունակում է հեշտացնել իր հաճախորդի կյանքը՝ այս անգամ «Գլոբալ Կրեդիտ» ընկերության հետ գործակցությամբ։ Telcell Wallet-ում գործող նոր` «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) ծառայությունն առավել հարմարավետ պայմաններ է ստեղծում օգտատերերի համար՝ թույլ տալով նրանց վճարել գնումներն անելուց որոշ ժամանակ անց։
«BNPL-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանք կամ ծառայություն և վճարել դրա դիմաց մաս-մաս, 3 ամսվա ընթացքում՝ առանց հավելյալ տոկոսներ վճարելու։ Մենք շարունակելու ենք կատարելագործել «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունը՝ նոր գործընկերների ներգրավմամբ և միջազգային փորձի կիրառմամբ», նշել է «Թել-Սել» ընկերության Ֆինտեխ ծառայությունների զարգացման դեպարտամենտի ղեկավար Արման Գրիգորյանը։
«Մեծ ակնկալիքներ ունենք «Թել-Սել»-ի հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում՝ համատեղ ուժերով»,- իր հերթին ընդգծել է «Գլոբալ Կրեդիտ» ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանը։
BNPL ծառայության հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս վճարումները մասնատել ավելի փոքր՝ կառավարելի գումարների: Մեծ գնումներ կատարելիս այլևս պետք չէ մտածել գումարային սահմանափակման մասին։ Տարաժամկետ վճարումների ձևաչափը կօգնի ճկուն կառավարել ֆինանսներն ու կենցաղը։
Ծառայությունից օգտվելու համար պետք է ներբեռնել Telcell Wallet հավելվածը Google Play-ից կամ App Store-ից։