12 դեկտեմբերի 2023 - 11:06 AMT
Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը կշարունակեն ՀԱԵ տարբեր թեմերում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում:

Արցախի թեմը ներկայացրել է նրանց ծառայության վայրերը․

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն

Տեր Սահակ վարդապետ Շաքարյան — Սյունյաց թեմ, Տաթևի վանական համալիրի վանահայր

Տեր Մինաս քահանա Մովսիսյան — Կոտայքի թեմ, գ. Սոլակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան — ք. Երևան, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Տեր Անդրեաս քահանա Թավադյան — Մասյացոտնի թեմ, ք. Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի ,Վեդի համայնքի Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրեր

Տեր Մատթեոս քահանա Դրավանց — Հարավային Ռուսաստանի թեմ, ք. Լաբինսկ

Տեր Ներսես քահանա Ասրյան — Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմ, ք. Վլադիկավկազ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Տեր Բենիամին քահանա Ծատուրյան — Մասյացոտնի թեմ, գ. Կանաչուտ, Սուրբ Գևորգ եկեղեցի

Տեր Սերովբե քահանա Պատվականյան — Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ք. Մագնիտագորսկ, Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի

Տեր Վարդան քահանա Ներսիսյան — Կոտայքի թեմ, Մայակովսկի գյուղի Սուրբ Գևորգ և Արամուս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցիներ

Տեր Մխիթար քահանա Հարոյան — Շիրակի թեմ, Երերույքի տաճար, գ. Ջրափի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, գ. Բագրավան, Սուրբ Ավետիս մատուռ

Տեր Սեպուհ քահանա Հակոբյան — Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմ, ք. Ուլիանովսկ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան — ք. Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Տեր Վաչագան քահանա Գյուրջյան — ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», – նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։