12 դեկտեմբերի 2023 - 16:05 AMT
Պապիկյանը Կիպրոսում ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում վերահաստատել են հագեցած օրակարգով համագործակցելու պատրաստակամությունը։