13 դեկտեմբերի 2023 - 10:40 AMT
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է․ Լարսը փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար եթևեկելի է։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ճանապարհը։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառմամբ)։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Դիլիջանի ոլորաններում, Արագածի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Գորիսում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: